Լոնդոնի «Արսենալ»-ը ցանկանում է ձեռք բերել «Շալկե»-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերի տրանսֆերը: «Զինագործներ»-ը մտադիր են գործարքն իրականացնել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Goal.com-ի փոխանցմամբ` անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ցանկանում է նոր կիսապաշտպան հրավիրել, ով կարող է փոխարինել վնասվածքի պատճառով 6 ամսով շարքից դուրս մնացած Թեո Ուոլքոթին:
Տեղափոխության միակ խոչընդոտը կարող է հանդիսանալ Դրաքսլերի տրանեսֆերային բարձր արժեքը: Գերմանացի կիսապաշտպանի հրաժարագինը կազմում է 48 մլն եվրո:
Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում և Չեմպիոնների Լիգայում 20-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 22 հանդիպում` խփելով 5 գոլ:









































