Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշում է կայացրել քննչական մեկուսարանից բաց թողնել 18-ամյա Անգելինա Խաչատուրյանին, ով իր քույրերի հետ մեղադրվում է հոր սպանության մեջ՝ տեղեկացնում է gazeta.ru-ն։
Խաչատուրյանի խափանման միջոցը կալանքից փոխվել է որոշակի գործողությունների արգելքի մինչև 2018 թ․ դեկտեմբերի 28-ը։

Դատարանի որոշմամբ՝ Անգելինա Խաչատուրյանին արգելվել է դուրս գալ իր բնակավայրից, շփվել ԶԼՄ-ների հետ, ինչպես նաև ուղարկել և ստանալ նամակներ, կիրառել կապի և համացանցի միջոցներ և շփվել քրեական գործի հետ կապ ունեցող անձանց հետ։
Ավելի ուշ նախատեսվում է նույնանման միջնորդություն դիտարկել Անգելինայի քույրերի վերաբերյալ։









































