Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հերթական անգամ նշել է, որ իր համար շատ դժվար է ընտրություն կատարել թիմի դարպասապահներ Իկեր Կասիլյասի և Դիեգո Լոպեսի միջև:
Ազգային առաջնության հանդիպումներում խաղադաշտ է դուրս գալիս Լոպեսը, մինչդեռ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայանալիք խաղերում դարպասը պաշտպանում է Իկեր Կասիլյասը:
«Իմ թիմում երկու բարձարկարգ դարպասապահներ են ընդգրկված և ինձ համար շատ դժվար էր որոշում կայացնել: Դարպասապահների ռոտացիան բարդ գործ է, բայց Իկերն ու Դիեգոն հասկանալով են մոտենում այդ հարցին: Կպայքարենք, որպեսզի Կասիլյասն իր կարիերան ավարտի «Ռեալ»-ում»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքերը:










































