Վիրջինիա նահանգի դատարանը պարտավորեցրել է ամերիկուհուն Մերիլենդի արվեստի թանգարան վերադարձնել Ռենուարի վրձնին պատկանող նկարը, որը նա գնել է «ֆայլաբազարից» 7 դոլարով: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Կտավի տիրոջ խոսքով՝ իր ուշադրությունն առաջին հերթին գրավել է շրջանակը, քան հենց նկարը: Նա նկարը ցույց է տվել փորձագետներին, ովքեր պարզել են, որ այն Ռենուարի «Բնանկար Սենայի ափին» կտավն է, որը ստեղծվել է 1879 թվականին:
Փորձագետներն արվեստի գործը գնահատել են 100 հազար դոլար: Կինը փորձել է այն աճուրդի դնել, սակայն պարզվել է, որ նկարը գողացվել էր 1951 թվականին: Նա այժմ ստիպված է նկարը վերադարձնել թանգարան:









































