Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրաժարվել է մեկնաբանել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունիի` «ազնվականներ»-ի կազմ հավանական տեղափոխության մասին ասեկոսեները:
«Ես չեմ ցանկանում խոսել նրա մասին: Մի քանի օր անց մենք խաղալու ենք «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ, և ես կարծում եմ, որ այդ ակումբի ֆուտբոլիստի մասին խոսելը ճիշտ չի լինի: Ավելի լավ է` հարցնեք Ռունիին:
Այդպիսի թեմաների հետ կապված հարցեր պետք է ուղղել խաղացողին կամ ակումբի ղեկավարությանը: Ռունիի պայմանագիրը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին և չի ավարտվում այս մրցաշրջանի վերջում»,- ասել է պորտուգալացի մասնագետը:







































