Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) 2013 թվականի ակումբային ֆուտբոլի լավագույն մարզիչ է ճանաչել Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսին, ով գերմանական թիմի հետ նախորդ` 2012/13 թթ. մրցաշրջանում հաղթել է հնարավոր բոլոր մրցաշարերում:
1. Յուպ Հայնկես («Բավարիա») – 216 միավոր
2. Յուրգեն Կլոպ («Բորուսիա Դորտմունդ») – 101 միավոր
3. Դիեգո Սիմեոնե («Ատլետիկո Մադրիդ») – 61 միավոր
4. Ալեքս Ֆերգյուսոն («Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին մարզիչ) – 33
5. Խոսեպ Գվարդիոլա («Բավարիա») – 30
6. Արսեն Վենգեր («Արսենալ») – 29
7. Ժոզե Մոուրինյո («Ռեալ»/«Չելսի») – 10
8-9. Անտոնիո Կոնտե («Յուվենթուս») – 3
8-9. Ժորժե Ժեզուշ («Բենֆիկա») – 3
Հարցմանը մասնակցել են աշխարհի 70 երկրները ներկայացնող փորձագետներ:









































