Ֆիննական «Հոնկի»-ի հարձակվող Թիմ Վյաուրյունենը կարող է կարիերան շարունակել Դորտմունդի «Բորուսիա»-ում:
Տեղափոխության կայացման դեպքում Վյաուրյունենը նախ հանդես է գալու գերմանական ակումբի երկրորդ թիմում:
20-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում և դարձել 21 գոլի հեղինակ:







































