Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլն ու Օլիվյե Ժիրուն կարող են մասնակցել Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայանալիք «Ասթոն Վիլա»-ի դեմ հանդիպմանը: Այդ մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Թիմի գլխավոր մարիզչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ խաղացողները մարզվում են ընդհանուր խմբում:
Մարզիչը նշել է, որ Օզիլն ու Ժիրուն ամբողջովին վերականգնվել են վնասվածքներից, բայց չի հաստատել, որ նրանք կլինեն մեկնարկային կազմում:









































