Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերի կարծիքով` թիմի դարպասապահ Մանուել Նոյերը, ով նախորդ տարվա լավագույն դարպասապահ է ճանաչվել, ապագայում կարող է ֆուտբոլի լեգենդ դառնալ, ինչպես Օլիվեր Կանը:
Մասնագետի կարծիքով` 27-ամյա գերմանացին արդեն ունի դրա համար բոլոր նախադրյալները:
«Տրամաբանական է, որ Նոյերը տարվա լավագույն ֆուտբոլիստ ընտրվեց: «Բավարիա»-ում նա իսկական առաջատար է: Մանուելը բացառիկ անձնավորություն է, նա հիանալի բնավորություն ունի: Հաշվի առնելով Նոյերի տարիքը կարելի է ասել, որ նա դեռ կարող է խորհրդանշել մի ամբողջ դարաշրջան: Ճիշտ այնպես, ինչպես Օլիվեր Կանը»,- մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Զամերի խոսքերը:









































