«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից տուգանվել է 8 հազար ֆունտով` Պրեմիեր լիգայի առաջնության «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպման (1:2) մրցավարի հասցեին քննադատության համար: Այդ մրցավեճը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին:
Ռոջերսը հետխաղյա մամուլի ասուլիսում դժգոհել էր Լի Մեյսոնի գլխավորած մրցավարական կազմի մի շարք որոշումներից` նշելով, որ ֆուտբոլային ասոցիացիան միտումնավոր է հանդիպման մրցավար նշանակել Մեծ Մանչեսթերից:
«Հուսով եմ, որ մենք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղերում այլևս չենք ունենա մրցավար այդ տարածաշրջանից: Ես վստահ եմ, որ մենք չենք ստանա մրցավար նաև Լիվերպուլի տարածաշրջանից»,- խաղից հետո ասել էր մասնագետը:








































