Իտալիայի իրավապահ մարմինները տնային կալանքի են ենթարկել Հռոմի արվարձաններից մեկում տեղակայված՝ Եվրոպայի խոշորագույն աղբանոցի սեփականատիրոջը, հաղորդում է Interfax-ը:
Մանլիո Չերոնին մեղադրվում է աղբի վերամշակման գործընթացը և մնացորդների տեղակայումը կարգավորող օրենսդրության խախտման մեջ: Բացի Չերոնիից, այս գործի շրջանակներում ձեբակալվել է ևս վեց մարդ, այդ թվում՝ շրջանի նախկին նահանգապետ Լացիո Ռանյերո դե Ֆիլիպիսին:
ԵՄ օրենսդրության չափանիշների համաձայն, որն արգելում է աղբ հավաքել բաց տարածությունում, Չերոնիին պատկանող աղբանոցը պետք է փակվեր դեռևս 2007 թ.:
Իտալիայում Չերոնիին կոչում են «աղբի արքա», իսկ նրան պատկանող օբյեկտների տարեկան շրջանառությունը կազմում է շուրջ 1 միլիարդ դոլար:










































