Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին գոհ է «Խետաֆե»-ի դեմ հանդիպմանն իր ցուցադրած խաղով:
Հիշեցնենք, որ Իսպանիայի գործող չեմպիոնը երեկ սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Խետաֆե»-ի դարպասը՝ Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում: Լեոն դարձել է դուբլի հեղինակ:
«Երկար ժամանակ խաղադաշտ դուրս չեմ եկել, բայց շարունակում էի աշխատել և ինձ վատ չէի զգում: Աստիճանաբար ձեռք եմ բերում լավագույն մարզավիճակս: Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում»,- հայտարարել է Մեսսին:








































