Ազգային բասկետբոլային ասոցիացիան (NBA) «Նյու Յորք» թիմի պաշտպան Ջեյ Ար Սմիթին տուգանել է 50 հազար դոլարով: Նման պատիժ է սահմանվել մրցակցի մարզակոշիկի կապիչները արձակելու փորձի համար:
Դա տեղի է ունեցել «Դեթրոյթ» ակումբի հետ հերթական մրցաշրջանի խաղի ժամանակ՝ տուգանային նետման պահին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Անցած շաբաթ «Դալլաս» ակումբի հետ խաղի ժամանակ Սմիթը նույն քայլին էր դիմել, որից հետո NBA-ն նախազգուշացում էր արել խաղացողին և խնդրել զերծ մնալ նման արարքներից:







































