Sunday, 21 06 2026
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»

Մխիթարյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի. Ինչու հայ ֆուտբոլիստը չի կարող Բաքու մեկնել

Միջազգային մամուլում քննարկման լայն առարկա է դարձել Եվրոպա լիգայի խաղարկությունում Լոնդոնի «Արսենալի» և Աղդամի «Ղարաբաղի» միջև կայանալիք հանդիպումը: Պատճառը «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, որը չի մասնակցի հոկտեմբերի 4-ին Բաքվում կայանալիք խաղին: Ծագած խնդրին վերջերս անդրադարձել էր նաև անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին: «Ես դեռ չեմ խոսել Հենրիխի հետ, բայց լավ կլիներ, որ որևէ ելք գտնվեր, ու նա մասնակցեր խաղին: Մեր ֆուտբոլիստների ու աշխատակիցների անվտանգությունն ամենակարևորն է: Ֆուտբոլիստի հետ խոսելուց հետո կվերլուծենք իրավիճակը, ապա որոշում կկայացնենք»,- նշել էր Էմերին:

Հիշեցնենք, որ 2015թ.-ին Մխիթարյանը բաց էր թողել նաև ադրբեջանական «Գաբալայի»-ի հետ Դորտմունդի «Բորուսիայի» խաղը: Ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, որ Մխիթարյանը կարող է ձերբակալվել Ադրբեջանում, եթե գա Բաքու` Եվրոպայի լիգայի խմբային փուլի մրցավեճին: «Ղարաբաղի» հետ կայանալիք մրցավեճից առաջ ադրբեջանական կողմը այնուամենայնիվ չէր բացառում, որ հայ ֆուտբոլիստը կժամանի Բաքու: Այսօր, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցները հղում կատարելով երկրի ոստիկանությանը՝ նշում են, որ Ադրբեջան ժամանելու դեպքում հայ ֆուտբոլիստը կձերբակալվի հենց օդանավակայանում:

«Մխիթարյանի՝ Բաքու չժամանելու պատճառն ամենևին էլ նրա ազգությունը չէ: Մեր օրենսդրությունը չի արգելում հայերի և Հայաստանի քաղաքացիների մուտքն Ադրբեջան: Շատ են դեպքերը, երբ Հայաստանի քաղաքացիություն ունեցող մարզիկներ եկել են մեր երկիր և մասնակցել տարբեր սպորտային մրցումների: Բոլոր դեպքերում էլ ադրբեջանցի իրավապահները պատշաճ կերպով ապահովել են նրանց անվտանգությունը: Սպորտը չի կարելի քաղաքականացնել: Այս դեպքում, սակայն, խոսքը ոչ թե քաղաքականության, այլ հանցագործության մասին է: 2011 թվականին Մխիթարյանն այցելել է Լեռնային Ղարաբաղ, ինչը քրեորեն պատժելի արարք է: Վերջերս նման հանցագործություն է թույլ տվել ԱՄՆ քաղաքացի Դեն Բիլզերյանը: Նրա նկատմամբ հարուցվել է երկու քրեական գործ: Մասնավորապես նա պետք է պատասխանատվություն կրի Ադրբեջանի սահմանն անօրինական և առանց փաստաթղթերի հատելու համար: Հավաստի տեղեկությունների համաձայն՝ Մխիթարյանի նկատմամբ քրեական գործ դեռևս հարուցված չէ, սակայն իրավապահները պատրաստվում են ընթացք տալ գործին»,- գրել է ադրբեջանցի բլոգեր Իմրան Հուսեյնովը:

Նշենք, որ Եվրոպա լիգայի խաղարկությունում «Ղարաբաղի» հետ միևնույն ենթախմբում է ընդգրկվել նաև ուկրաինական «Վորսկլան»: Այս թիմում է խաղում Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը: Եվ ահա Հուսեյնովը նշել է, որ ադրբեջանական կողմը որևէ խնդիր չի տեսնում Կադիմյանի՝ Բաքու ժամանելու հարցում: Ավելին, նշվում է, որ ադրբեջանցի իրավապահները հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ պատրաստ են ապահովել հայ ֆուտբոլիստի անվտանգությունը: Այդուհանդերձ, ուկրաինական աղբյուրները նշում են, որ Կադիմյանը դժվար թե ցանկանա մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք:

Եվրոպա լիգայի 2018/2019 թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլում Ադրբեջանի փոխչեմպիոն «Գաբալան» մրցեց Լյուքսեմբուգրի «Պրոգրեսի» հետ: Վերջինիս կազմում հանդես է գալիս հայ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Մեր ֆուտբոլիստը խաղից մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ չի մեկնի Ադրբեջան, քանզի վստահ է, որ այս երկրում իր կյանքին վտանգ է սպառնում: Կարապետյանը մասնակցել էր «Պրոգրեսի» հետ պատասխան հանդիպմանը և հայտարարել, որ ադրբեջանցի ֆուտբոլիստներն իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել:

«Տոնում ենք «Գաբալայի» նկատմամբ տարած հաղթանակը, որը մեզ դուրս է բերել հաջորդ փուլ: Սա մեզ համար մեծ հաջողություն է: Երկու հանդիպումներն էլ շատ դժվար էին: «Գաբալայի» գոլից հետո կարող էինք կորցնել առավելությունը, սակայն դիմացանք ու դրական արդյունքի հասանք: Իմ խաղադաշտ դուրս գալուց հետո մրցակիցն ավելի ագրեսիվ սկսեց գործել: Դա ուղղված էր ոչ թե թիմի, այլ հենց իմ դեմ: Նաև պետք է ասեմ, որ մրցակցի ֆուտբոլիստները խաղի ժամանակ մի քանի անգամ վիրավորել են ինձ»,- «azerisport.com»-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Կարապետյանը:

Փաստորեն, տարբեր մրցումներում հայ ֆուտբոլիստների այցը Ադրբեջան դարձել է անլուծելի խնդիր, ինչի համար առաջին հերթին մեղավոր են հարևան երկրի իշխանությունները: Ու թեև շարունակ նշվում է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է ապահովել մեր ֆուտբոլիստների անվտանգությունը, իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ դա ամենևին էլ այդպես չէ: Բարի կամք դրսևորելու փոխարեն ադրբեջանական կողմն էլ ավելի է սրում իրավիճակը:

Կարծում ենք՝ միջազգային ասպարեզում Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը որոշակիորեն կփոխվեր, եթե Հենրիխ Մխիթարյանի պես հայտնի ֆուտբոլիստը ելույթ ունենար Բաքվում: Վստահ ենք, որ «Արսենալի» կիսապաշտպանի՝ «Ղարաբաղի» հետ հանդիպումը բաց թողնելուց հետո ադրբեջանական կողմը հերթական նեգատիվ վերաբերմունքին կարժանանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում