«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը դժգոհ է մնացել «Սանդերլենդ»-ի դեմ խաղում մրցավարների կատարած աշխատանքից:
«Առաջին գոլի ժամանակ չհասկացա, թե ինչու մրցավարը տուգանային նշանակեց մեր դարպասին: Բայց ոչինչ: Սա երկխաղանի դիմակայություն է: Անհամբերությամբ սպասում եմ պատասխան հանդիպմանը:
Ավելի կարևոր է, թե որքան լավ էին աջակցում «Յունայթեդ»-ին երկրպագուները: Նրանք հասկանում են, որ հիմա բարդ ժամանակներ են ակումբի համար»,- ասել է Մոյեսը:
Հիշեցնենք` «Սթեդիում օֆ լայթ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է Մոյեսի թիմի` 1:2 հաշվով պարտությամբ: Պատասխան հանդիպումը կկայանա Մանչեսթերում` հունվարի 22-ին:







































