Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի մի խումբ շրջանավարտների հետ:
Իինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ նրանք նաեւ այսօրվա եւ վաղվա առաջնորդներն են, նախագահը դպրոցի շրջանավարտների հետ մասնավորապես զրուցել է առաջնորդի համար կարեւոր որակների մասին, անդրադարձել ազգային ինքնության գաղափարին, այնուհետեւ պատասխանել մասնակիցների բազմաթիվ հարցերին: