Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը պնդում է, որ «Կոնգրես» հյուրանոցը Քոչարյանների կողմից ձեռք բերելու գործարքի ժամանակ կաշառքի էպիզոդ չկա։
«Ամեն անգամ, երբ որևէ խնդիր է առաջանում իրավապահ մարմնի գործունեության մեջ, դրանից շեղելու համար ինչ-որ նոր քրեական գործ է հայտնվում։ Եթե մենք նայում ենք տվյալները, ապա դրանց համաձայն, «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 2014 թվականին, իսկ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել արդեն վաղուց։ Երբ կլինի գործը, կհասկանանք՝ ինչ է նկատի ունեցել ԱԱԾ տնօրենը։»,-նշեց փաստաբանը:









































