Իտալիայի Ա Սերիայի կարգապահական հանձնաժողովը որոշել է երկարաժամկետ որակազրկման չենթարկել «Ռոմա»-ի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսիին:
Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը, ով Ա Սերիայի 18-րդ տուրի «Յուվենթուս»-ի դեմ մրցավեճում Ջորջիո Կյելինիի նկատմամբ կոպիտ խախտման համար ստացել էր ուղիղ կարմիր քարտ, բաց կթողնի մեկ հանդիպում, ինչպես և հռոմեական թիմի պաշտպան Լեանդրո Կաստանը, ով վերոնշյալ խաղի ընթացքում ձեռքով փակել էր գնդակի ճանապարհը, որը հայտնվում էր «Ռոմա»-ի դարպասում: Կաստանը խաղադաշտից հեռացվել է Դե Ռոսիի` կարմիր քարտ ստանալուց մեկ րոպե անց:






































