Ճապոնական Nissan ավտոարտադրողը ներկայացրել է լոնդոնյան տաքսու նոր մոդելը, հաղորդում են բրիտանական ԶԼՄ-ները:
Մեքենայի գլխավոր նորամուծությունը կդառնա դիզելային շարժիչը բենզինայինով փոխարինելը, հաղորդում է РИА Новости-ն:

Տաքսին կլոր լուսարձակներ, բամփերների նոր պանելներ ունի: Փոփոխությունները կատարվել են Լոնդոնի քաղաքապետարանի մասնագետների խնդրանքով, ովքեր ուսումնասիրել էին 2012 թ. օգոստոսին Nissan-ի կողմից ներկայացված տաքսու առաջին տարբերակը:

Ինչպես նշում են ընկերությունում, մեքենան ամբողջովին համապատասխանում է այն խիստ պահանջներին, որոնք առաջադրվել են Լոնդոնի իշխանությունների կողմից: Նոր մեքենաները վաճառքի կհանվեն 2014 թ. դեկտեմբերին:








































