Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի կարծիքով` հիանալի շանսեր ունի տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու համար: Հիշեցնենք` «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությունը կկայանա հունվարի 13-ին:
«Կարծում եմ` ես լավ շանսեր ունեմ` «Ոսկե գնդակ»-ին արժանանալու համար: Ես և մեր թիմը հիանալի խաղ ենք ցուցադրել 2013 թվականին: Տեսնենք, թե ինչպես կծավալվեն իրադարձությունները: Մնում է միայն սպասել»,- ասել է Ռիբերին:
Հիշեցնենք` պատվավոր կոչման հավակնորդ են նաև Քրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին:







































