ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր նախկին իրավաբանական խորհրդական Ջոն Դոուդի հետ զրույցում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիին «գրողի տարած մարդասպան» է անվանել։ Այսպիսի հայտարարություն է առկա «Վախ։ Թրամփը՝ Սպիտակ տանը» գրքում, որի հեղինակը լրագրող Բոբ Վուդվորդն է։
Վուդվորդի տեղեկությունների համաձայն՝ Թրամփն աս-Սիսիին այդպես է անվանել հեռախոսային բանակցություններից հետո, որի վերջում Եգիպտոսի նախագահը խոսել է ծագումով Եգիպտոսից ամերիկուհի Այի Խիջաձիին կալանքից ազատելու և նրան ԱՄՆ ուղարկելու մասին։ «Դոու՛դ, հիշի՛ր ում հետ եմ խոսել։ Այս տղան գրողի տարած մարդասպան է։ Այս տղան գրողի տարած մարդասպան է»,-ասել է Թրամփը։
«Նա հեռախոսազրույցի ժամանակ քեզ կստիպի նյարդայնանալ, իսկ գործարքը կնքելուց առաջ կասի՝ Դոնա՛լդ, ես անհանգստանում եմ այդ հետաքննության համար, դու կողքիս կլինե՞ս։ Ենթադրենք՝ ինձ ծառայություն է անհրաժեշտ, Դոնա՛լդ»,-ասել է Թրամփը՝ նմանակելով աս-Սիսիին։ «Դա նման էր ոտքերի միջև հարվածին։ Դա սարսափելի է»,-հավելել է Սպիտակ տան առաջնորդը։











































