Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Քեմբրիջի համալսարանում մասնակցում է դասընթացների, որտեղ կունկնդրի գյուղատնտեսության մասին դասախոսություն՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ուսումնական դասընթացը, որը տևելու է 10 ամիս, կավարտվի մարտին: Այն նախատեսում է շաբաթական 18-20 ժամ դասախոսություն ու սեմինարներ: Ուիլյամը կայցելի նաև ֆերմաներ ու մասնավոր տնտեսություններ, որպեսզի մոտիկից ծանոթանա Միացյալ Թագավորության գյուղատնտեսության խնդիրներին:
Արքայազնն արդեն ունի բարձրագույն կրթություն, որը ստացել է Շոտլանդիայի հեղինակավոր Սենտ Էնդրյուսի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է աշխարհագրություն ու արվեստի պատմություն:










































