Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենը մեկնաբանել է պայմանագրի ժամկետի երկարաձգման շուրջ ակումբի առաջարկը չընդունելու փաստը: Հիշեցնենք` դարպասապահի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2015 թվականը:
«Այդ որոշումը դժվարությամբ եմ կայացրել: Սակայն հուսով եմ, որ մեր թիմի երկրպագուները կհասկանան ինձ: Շատ շնորհակալ եմ ակումբիս: Ինչ վերաբրում է իմ ապագային, ապա այդ մասին խոսել չեմ ցանկանում»,- ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք` Տեր Շտեգենի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ն:






































