Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Եթե Քոչարյանը չլիներ ազատության մեջ, այս պատմությունը չէր լինի․ քննարկում «Առաջինում»

Հայաստանյան լրահոսը սեպտեմբերի 11-ին պայթեցրեց ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցը, որի բովանդակությունն արդեն հայտնի է թերևս բոլորին: Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը հանդես եկան պատասխան հարցազրույցով, որում ներկայացրին ոչ միայն դրա վերաբերյալ պարզաբանումներ, այլ նաև, այսպես ասած՝ նոր բացահայտումներ Մարտի 1-ի գործով, նաև Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի, հանրության ու պետության հաշվին հարստացման խնդրի և դրա դեմ պայքարի: Այս ամենը, սակայն, դեռևս գտնվում է այսպես ասած ինֆորմացիոն դաշտում, ինչը հիմք կարող է տալ եզրակացնելու, որ ներկայումս իրավիճակը կարծես թե մտնում է մի նոր փուլ: Միևնույն ժամանակ, առաջնայինն այս իրավիճակում, անկասկած, Ազգային անվտանգության բաղադրիչն է, և եթե ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը ձայնագրվում է, ապա դա նշանակում է, որ կա լրջագույն սպառնալիք՝ անկախ ներքին դիմակայության հարցերից: Ի վերջո, ԱԱԾ պետն ինքն էլ հայտարարում է, որ ուրեմն կարող են ձայնագրված լինել այլ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ: Սա այլ բան չէ, քան հայտարարություն պետության վրա հարձակման մասին: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ պետք է լինի համարժեք վերաբերմունք այդ հարձակմանը, այսինքն` հակահարված հարձակվողներին: Բայց ովքե՞ր են նրանք:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, քաղաքագետներ Ստեփան Սաֆարյանը և Հայկ Մարտիրոսյանը:

«Հակահեղափոխության փոխարեն ունենք խմբեր, որոնք փորձում են իրենց պաշտպանել և, ըստ իրավիճակի, անում են տարբեր քայլեր»,- այս մասին ասաց Հ. Բադալյանը՝ հավելելով, որ վարչապետի կողմից հնչել են էական հայտարարություններ, և իշխանությունը պատրաստվում է նաև կոնկրետ գործողություններով պատասխան տալ ձայնագրության հրապարակմանը:

Հայկ Մարտիրոսյանն ընդգծեց՝ զարմանալի է, որ այդքան հանգիստ են եղել և չեն սպասել, թե հնարավոր է խոսակցությունները ձայնագրվեն: Նրա խոսքով՝ «Ալ Ջազիրայի» հետաքննության արդյունքում պարզվել է, որ 150-200 հազար դոլարով հնարավոր է ձեռք բերել այնպիսի տեխնիկա, որով հնարավոր է գաղտնալսել յուրաքանչյուրին, տիրանալ յուրաքանչյուրի համակարգչային տեղեկատվությանը: Քաղաքագետի գնահատմամբ՝ կատարվել է անամոթ, պետության հիմքերը խարխլող արարք: Նրա խոսքով՝ այս գաղտնալսումը նպատակ ունի վարկաբեկելու ոչ միայն ԱԱԾ պետին և ՀՔԾ պետին, այլ նաև իշխանությանը, հեղափոխությանը, և ցույց տալու, որ դատավորների վրա իբրև թե ճնշում կա, ինչպես նաև ապակայունացնելու իրավիճակը:

Ս. Սաֆարյանի խոսքով՝ սա համակարգային հարված էր, որի ակունքները Հայաստանով չեն ավարտվում: «Քոչարյանի թիմը Հայաստանում ռեսուրսներ չունի և ընդունելության չի արժանանում, նրանց հույսը Ռուսաստանն էր: Բայց միմյանց ներքին գործերին չխառնվելու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո, ենթադրվում է, որ խնդիրներ կան՝ ռուսաստանյան այն շրջանակների հետ կապված, որոնք համագործակցել են նախկին իշխանությունների հետ, բայց այսօր տեղ չունեն ռուսաստանյան որոշումների ընդունման գործընթացում: Կարծում եմ այս օպերացիան նրանց հետ համատեղ են իրականացրել, չեն կարծում, թե սա միայն ներքին նախաձեռնություն է»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ այս պարագայում չի կարելի գնալ հրաժարականների:

«Համակարգված առանցք չկա, և հակահեղափոխություն չի կարող լինել»,- ընդգծեց Հ. Բադալյանը: Հ. Մարտիրոսյանը հավելեց, որ Քոչարյանի թիմը հաշվարկներով փորձում է այս ամենին քաղաքական աստառ տալ:

«Եթե Քոչարյանը ազատության մեջ չլիներ և Խաչատուրովը հետ կանչվեր, այս պատմությունը չէր լինի»,- նշեց Մարտիրոսյանը:

Ս. Սաֆարյանի դիտարկմամբ՝ այս դատական համակարգը դեռ շատ խնդիրներ է առաջացնելու, որոնք ազդելու են իշխանության հեղինակության վրա, և անհրաժեշտություն կա, որ դատական իշխանությունը փոփոխության ենթարկվի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում