Mars One նախագիծը, որը 2024-ին խոստանում է կամավորներին ուղարկել Կարմիր մոլորակ, հավաքել է իր առաջին 200 հազար դոլարը: Նախագծի կազմակերպիչները հանդես են եկել հայտարարությամբ, որ դեպի Մարս «մեծ ճամփորդության» բոլոր տոմսերը վաճառվել են:
Նախընտրական փուլին մասնակցելու համար բոլոր կամավորները խորհրդանշական գումար են վճարել` մեկ դոլար: Հենց այդ դոլարներն էլ կազմել են նախագծի հիմնադրամում առաջին ներդրումը, հաղորդում է VladTime-ը:







































