Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Այժմ քննարկվում է ՀՀ կառավարության և Տաջիկստանի կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների և գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
«Մի շարք մասնավոր բժշկական բուհեր խնդիրներ են ստեղծում ՀՀ բարձրագույն կրթության ոլորտի իմիջի հետ կապված: Օտարերկրյա ուսանողներին ներգրավելով՝ կկարողանանք հաղթահարել դեմոգրաֆիական խնդիրների պատճառով բուհական համակարգում կրճատումների ճգնաժամային փուլը»,- ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ի պատասխան «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցի:
Մանրամասները՝ տեսանյութում:








































