Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը ողջունել է Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տեղափոխությունը մյունխնեյան ակումբ:
Ռոբենի կարծիքով` Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը կհզորացնի «Բավարիա»-ի հարձակման գիծը:
«Լևանդովսկին շատ հզոր ֆուտբոլիստ է: Նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Հիանալի է, որ Ռոբերտը մեր թիմ է տեղափոխվում, քանի որ էլ ավելի կհզորացնի այն»,- ասել է Ռոբենը:
Հիշեցնենք` Լևանդովսկին մյունխենյան ակումբ կտեղափոխվի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Նա մինչև 2019 թվականը ժամկետով պայմանագիր է ստորագրել «Բավարիա»-ի հետ: Լեհ ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը 8 մլն եվրո կկազմի:










































