Friday, 19 06 2026
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն

Ժամանակն իր քաղաքական պայմանը կդնի. Գալուստ Սահակյանը՝ Քոչարյանի վերադարձի մասին

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում գնահատականներ է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի տարեվերջին տված հարցազրույցին:

Պարո՛ն Սահակյան, անցած տարեվերջին Ռ. Քոչարյանի անսպասելի «պատասխանը» վարչապետ Տ. Սարգսյանի մամլո ասուլիսին, ըստ էության, ՀՀԿ-ի կողմից մնաց առանց պատասխանի: Ի՞նչ էր ուզում ասած լինել երկրորդ նախագահը: Ո՞ւմ էին ուղղված նրա քննադատության սլաքները՝ Տ. Սարգսյանի՞ն, թե՞ հենց Ս. Սարգսյանին:

-Դա երկրորդ նախագահի հայտարարությունն է, որին արդեն վարչապետը պատասխանել է, և ես արդեն այդ պատասխանին ավելացնելու բան չունեմ:

Իշխող ՀՀԿ-ն գերադասում է լռե՞լ փաստորեն: 

-Իշխող ուժերի մրցակցություն չկա: Ես կարող եմ գնահատականներ տալ, այն, որ Ռ. Քոչարյանի և Անդրանիկ Մարգարյանի վարչապետության ժամանակաշրջանում կարծում եմ միանգամից ոտքի կանգնեց մեր երկիրը, որովհետև պիտի հիշենք, որ արդեն սեկվեստր էր, բյուջե չէինք ունենում: Կարծես անելանելի վիճակ էր, երբ Անդրանիկ Մարգարյանը արդեն ընդունեց վարչապետությունը, պետբյուջեն պարտք էր 72 մլրդ դրամ մեր ժողովրդին աշխատավարձի, թոշակի տեսքով: Հաղթահարվեց և այդ պարտքը, և գնալով տարեցտարի երկնիշ տնտեսական աճ ապահովվեց երկրի համար: Կարծես անելանելի վիճակից հետո մեր երկիրը շնչեց: Առավել ևս ես չեմ կարծում, որ ժամանակաշրջանի համեմատականներ պիտի բերվի, դրանից հետո մեր օրերում արդեն Ս. Սարգսյանի նախագահության շնորհիվ ամրապնդվեցին մեր երկրի դիրքերը և մեր երկրի ներսում, և արտաքին աշխարհում: Շարունակական պրոցեսը ավելի արագացրեց մեր երկրում, և հետո այդպես մեծ թիմափոխություն չի եղել, ՀՀԿ-ն սատարել է երկրորդ նախագահին, ունեցել է իր վարչապետը և շարունակել է նույն ոգով և նույն ճանապարհով: Այսօր էլ հաջողությունները առկա են: Ինչ մնում է տնտեսական հաշվարկներին, արտագաղթին, շինարարական պրոցեսներին, դա մի քիչ այլ թեմա է, որը խոր վերլուծության կարիք ունի: Առավել ևս շինարարություն ասելով չպետք է հասկանալ միայն բնակարանաշինությունը: Հազարավոր մեր համաքաղաքացիներ, հատկապես բանակի սպայակազմը, պետության հաշվին նաև բնակարաններ ունեցան, սրան պիտի դրական արձագանքել: Իսկ ինչ մնում է շինարարությունը որպես տնտեսության ճյուղ դեռևս հետ է մնում, դրա պարզաբանումը կարծում եմ առաջիկայում նաև կտա մասնագիտական վերլուծությունը: Եվ ես կարծում եմ, որ բոլորովին չի կարելի մոտեցումներ ձևավորել, առավել ևս անհատականացնել: Թիմը գործում է, Հանրապետականն իր դիրքերում է: Այո, նաև բավականին ողջունելի է «հաղթահարման» տարիները, երբ որ Ռ. Քոչարյանը նախագահ էր: Մենք այդ ժամանակ համագործակցել ենք և մեր որդեգրած ճանապարհը այսօր էլ ամրապնդում ենք, այդպես պիտի լինի: Զարգացման ճանապարհը իր ուղին ունի, և մենք երբեմն մոռանում ենք, որ աշխարհում տնտեսական զարգացումներ էր, բայց մինչև 1999թ-ը մեզ մոտ տնտեսական ճգնաժամ էր, այդ բոլորը հաղթահարվել է համատեղ ուժերով, և ես կարծում եմ, որ այստեղ բանավեճի խնդիրներ պետք է չառաջանան:

Պարոն Սահակյան, Ռ. Քոչարյանի «պատասխանը վարչապետին» արդյո՞ք քննադատություն չէր ուղղված Ս. Սարգսյանին և արդյո՞ք ակնարկ չէր նրա հնարավոր վերադարձի մասին:

-Դա կապված է երկրորդ նախագահից: Այնպես չէ, որ պետք է կանխատեսումներ անել, ցանկացած մարդ հնարավորություն ունի մասնակից դառնալու ընտրական պրոցեսներին: Ծայրահեղ ձևով չի կարելի մտածել: Այն ժամանակաշրջանը, որ նախագահել է Ռ. Քոչարյանը, դա մեր հաջողված նորանկախ Հայաստանի մի հատվածն էր, այնպես որ այդ դատողությունները այդ տեսքով չեմ կարծում, որ որոշակի կդարձնեն մեր քաղաքական ամբողջական ընթացքը, իսկ ղեկավարման տեսակետից կարծում եմ, որ բավականին հարուստ պրոֆեսիոնալ կազմ ունի Հայաստանը, և չպետք է մտածել՝ ով կլինի: Կգա ժամանակը, ժամանակն իր քաղաքական պայմանը կդնի, և կարծում եմ, որ նորից ու նորից պրոցեսներ կառաջանան և որոնք ոչ թե կժխտեն անցյալը, այլ կկերտեն ապագան:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ԳԱԼԱ-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում