Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

2013-ին նվաճումները շատ փոքր էին և առանձնապես բարձրաձայնելու էլ չեն. Արմեն Պողոսյան

Սպառողների միության նախագահն արժանապատվության զգացման ինտենսիվ բարձրացում է մաղթում հայ ժողովրդին

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը՝ ամփոփելով 2013-ը, կարծում է, որ ձեռքբերումները շատ չեն:

«Եղել է ժամանակ, որ ես կառավարության նիստերի դահլիճում և այլուր հայտարարել եմ պաշտոնապես, որ Հայաստանում մակնշված ձու մի տեղ կա՝ Սպառողների միության գրասենյակի չհրկիզվող պահարանում, իսկ հիմա, ինչքան էլ ուզեք, չեք գտնի առանց մակնշման ձու, այսինքն՝ դա նվաճում է: Այդ կարգի նվաճումներ մենք ունենք, բայց ավելի շատ են հակառակ երևույթները: Օրինակ՝ այս տարի երեք անգամ սպառողների գլխին հարվածեց թանկացումը՝ գազը, հոսանքը, հետո էլ՝ տրանսպորտը: Նվաճումները շատ փոքր են և առանձնապես բարձրաձայնելու էլ չեն: Ամենից մեծ նվաճումն այն է, որ երիտասարդները կարողացան տրանսպորտի թանկացումը կանխել»,- ասաց նա՝ նշելով, որ սա նվաճում է այն առումով, որ հասարակությունը ակտիվանում է, քաղաքացիական ու պատասխանատվության զգացումը բարձրանում է, իսկ իրենց հիմնական նպատակն այդ է՝ մարդկանց պահանջկոտության ու արժանապատվության աստիճանը բարձրացնել:

Պողոսյանի համոզմամբ՝ սա ավելի կարևոր է, քան կոնկրետ հարցերով զբաղվելը: Իսկ նվաճումները շատ չնչին են. մի տեղ մի բան փրկեցին, մի անօրինական կառույցի դեմ պայքարեցին, սակայն դրանք նվաճումներ չեն, այլ ընդամենը փոքր-փոքր ֆրագմենտներ են, այնպես որ գովելի բան չկա:

Հարցին՝ 2014-ից ի՞նչ սպասելիքներ ունի, միության նախագահը պատասխանեց հայտնի երգի մի հատվածով. «Երնեկ թե այս Նոր տարին// Վերջ տար հայու ցավերին,// Չարը կորչեր, ու բարին// Բուն դներ մեր սրտերին»: «Սա է, իսկ եթե ավելի առարկայական խոսենք, արժանապատվության զգացման ավելի ինտենսիվ բարձրացում եմ ցանկանում, որ մարդիկ լավ գիտակցեն, որ ով էլ գա իշխանության, միևնույն է, մեր կողմից վարձված մարդիկ են, մենք մեր գրպանից վճարում ենք, ուրեմն ավելի պահանջկոտ լինենք, որ իրենք պատշաճ կատարեն իրենց գործը»,- ասաց նա՝ հավելելով, որ կապ չունի՝ օրենսդիր է, նախարար, վարչապետ թե նախագահ, այդ զգացումը պիտի մեր մեջ ավելի տարածվի ու հզորանա, ինքը հենց դա է սպասում: Սպառողների միության նախագահը մաղթեց, որ հայկական լավ ավանդույթները միշտ կայուն մնան: Այսինքն՝ Նոր տարվա այս օրերն անցնեն տոնական ձևով, հատկապես մանուկների համար, քանի որ ինչքան էլ մենք չարչարվում ենք սեղանների և այլ հարցերում, դրա նպատակն այն է, որ մանուկներն իրենց լավ զգան ու միշտ լինեն ուշադրության կենտրոնում:

«Չգրված ու գրված օրենք կա ամբողջ մարդկային ցեղի համար, ոչ թե մեր՝ հայության համար. այն, ինչ երեխաների համար է, պիտի լինի ամենալավը, որակյալը: Երեխաները պիտի լինեն մեր հասարակության ու պետության ուշադրության կենտրոնում»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում