Մեքսիկայի Իգուալա քաղաքում բանտի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ: Այս մասին հայտնում է Prensa Latina-ն:
Զոհերից 6-ը բանտարկյալներ են, 3-ը՝ բանտի անվտանգության աշխատակիցներ: Տուժածների ու հարձակվողների շարքում զոհերի թվի մասին հստակ տեղեկություն չկա:
Նշվում է, որ ավտոմեքենաներով բանտի տարածք էին ներխուժել մի խումբ զինված անհայտ անձինք: Նախնական տվյալներով՝ նրանք ցանկացել են սպանել մեկ կամ մի քանի բանտարկյալների: Հարձակվողների ու անվտանգության աշխատակիցների միջև սկսվել է փոխհրաձգություն, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ:
Ներկայում պարզվում են կատարվածի բոլոր հանգամանքներն ու չարագործների ինքնությունը:









































