Բարսելոնայի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի եղբայրը՝ Մատիասը, դատապարտվել է 2,5 տարի ազատազրկման անօրինական զենք պահելու համար։
Ինչպես հաղորդում է Ole-ն, փաստաբաններն ու մեղադրողները համաձայնության են եկել, որ Մեսսիի եղբայրը որպես պատիժ զբաղվելու է հասարակական աշխատանքով։ Նա պետք է ամսական ութ ժամ երեխաների հետ ֆուտբոլ պարապի դպրոցներից մեկում։

Մատիաս Մեսսիի վրա գործը հարուցվել էր անցյալ տարվա նոյեմբերին, երբ նա իր զբոսանավով վթարի էր ենթարկվել։ Ոստիկանները նավի վրա հրազեն էին գտել, որի գոյությունը նավի վրա ֆուտբոլիստի եղբայրը չէր կարողացել բացատրել։








































