Քաթարը հայտարարել է կարճ ժամանակահատվածում Թուրքիայի տնտեսություն 15 մլրդ դոլար ներդրում անելու մտադրության մասին՝ գրում է Anadolu-ն:
Թուրքիայի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու մտադրության մասին ասել է Քաթարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:
«Քաթարը 15 մլրդ դոլարի ներդրում կանի Թուրքիայի տնտեսության մեջ: Թուրքիայի տնտեսությունը առողջ հիմք ունի և Թուրքիան դուրս կգա այս գործընթացից էլի ավելի հզոր տնտեսությամբ»,- Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Կալինը:








































