ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի հակառակորդներն արդեն սկսել տիեզերքում զենք տեղակայել և կոչ արել զարգացնել Միացյալ Նահանգների ռազմա-տիեզերական ուժերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նյու Յորք նահանգի ռազմաբազայում ելույթ ունենալով՝ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ անհրաժեշտ է սկսել տիեզերքի ռազմականացումը՝ Վաշինգտոնի հակառակորդներին շրջանցելու և ռազմական առավելությունը պահպանելու համար։ Թրամփը նաև խոսել է առաջընթացի մասին, որն այդ ոլորտում ձեռք են բերել մյուս երկրները, սակայն խոստացել է, որ առաջատարությունը կրկին ԱՄՆ-ին կվերադառնա։








































