Friday, 19 06 2026
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

«Ծռերի» բլիթն ու մտրակը

«Սասնա ծռեր»-ն ու «Հիմնադիր խորհրդարան»-ը կոչ են անում մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Ավելին՝ նրանց տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես կոչ է արվում «Արցախի մեր հայրենակիցներին և առողջ քաղաքական նախաձեռնություններին և խմբավորումներին նույն օրը և նույն ժամին հանրահավաք կայացնել Ստեփանակերտում»: Թվում է՝ հեղափոխությունն ու Նիկոլ Փաշինյանը չէին կարող ակնկալել ավելի անվերապահ աջակցություն, քան այն տեքստն է, որն այսօր հրապարակել է Ժիրայր Սեֆիլյանի թիմը։

Սակայն այդ տպավորությունն անմիջապես չքվում է, երբ lragir.am-ում կարդում ենք «Հիմնադիր խորհրդարան»-ի առանցքային գործիչներից մեկի՝ Ալեք Ենիգոմշյանի հարցազրույցը։ «Որոշում ունենք չմասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին, որը պայմանավորված է երկու հանգամանքով։ Առաջինը ժամկետներն են, երկրորդը այն փաստն է, որ դեռևս «Սասնա ծռերից» մի քանիսը շարունակում են մնալ անազատության մեջ։ Մենք նաև համարում ենք, որ ինչ-որ չափով ընտրության ինստիտուտը գոնե մի փոքր արժեզրկվում է։ Մենք համարում ենք, որ նրանք քաղբանտարկյալներ են, իսկ քաղբանտարկյալների առկայությամբ ընտրությունների կայացումն ինչ-որ չափով արժեզրկում է այդ ընտրությունը»,- ասել է նա։ Ընդ որում՝ չնայած լրագրողի հետևողական ու համառ ջանքերին՝ այդպես էլ պարզ չի դառնում, թե արդյո՞ք Սեֆիլյանի թիմը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, եթե «ծռերից» մի քանիսը շարունակեն մնալ անազատության մեջ։

Ուշադրություն դարձրեք Ենիգոմշյանի ձևակերպման վրա. նա ասում է՝ քաղբանտարկյալների գոյությունն արժեզրկում է ընտրությունները՝ փաստորեն կասկածի տակ դնելով դրանց լեգիտիմությունը ։ Հետհեղափոխական Հայաստանում դեռ ոչ ոք, անգամ ՀՀԿ-ն, կասկածի տակ չի դրել ապագա ընտրությունների օրինականությունը։ Առաջինը դա արեցին «ծռերը», ընդ որում՝ հենց այն օրը, երբ մեկ այլ հայտարարությամբ զորակցում են Փաշինյանի հանրահավաքը։

Սեֆիլյանի թիմն ընտրություններին չմասնակցելու հիմքեր է ստեղծում, ընդ որում՝ շատ լավ գիտակցելով, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույնիսկ «ծռերից» մի քանիսը գտնվելու են բանտում, առնվազն նրանք, որոնց մեղսագրվում են ոստիկանների սպանության դրվագները։

Բացառապես պատահական չէ, որ զորակցող պաշտոնական հայտարարությունը զուգահեռվում է ոչ պաշտոնական նախապայմանով։ Սա այն դեպքն է, երբ Ժիրայր Սեֆիլյանի թիմն ակնհայտորեն չարաշահում է Նիկոլ Փաշինյանի հումանիզմը, ընդ որում՝ մինչ վերջ այնքան էլ պարզ չէ, թե ո՞րն է «ծռերի» մարտավարության իրական մոտիվը։ Նրանք իսկապե՞ս մտահոգ են իրենց ընկերների ազատ արձակման խնդրով, թե՞ հիմքեր են ստեղծում իրենց «հեղափոխական» նոր գործունեության կամ նույնիսկ «մաուզերականության» համար։

Սեֆիլյանի թիմի մենթալ, արժեքային առանձնահատկությունները հուշում են, որ քաղաքական լեգալ պայքարը նրա համար չէ. եթե բարձրագոչ հայտարարություններն ու պաթոսը մաքրենք նրանց հայտարարություններից, ապա դրանց տակ չի մնում որևէ ռացիոնալ գաղափար, քաղաքական ուղերձ։ Նոր Հայաստանը ապալեգիտիմացրել է քաղաքական բռնության բոլոր դրսևորումները, ինչը ենթադրում է, որ երկրում այլևս չեն լինելու ինչպես ավտորիտար իշխանություն, այնպես էլ նրա դեմ «զինված ապստամբություն» կազմակերպող «ծռություն»։ Խորհրդարանական ապագա ընտրությունները ֆորմալիզացնելու են հեղափոխության նաև այս հետևանքը, ինչն, անշուշտ, կանխատեսվում է Ժիրայր Սեֆիլյանի շրջապատում։ Թերևս սա է պատճառը, որ «ծռերը» Նիկոլ Փաշինյանի հետ գերադասում են համերաշխվել փողոցում, սակայն ոչ՝ հեղափոխության արդյունքների լեգիտիմացման հարթակներում։

Պավլիկ Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը քաղաքական, բարոյական հարթության վրա սպանեց «ծռերին»՝ բացահայտելով ոչ միայն այն անհերքելի պնդումը, որ նրանց գործունեությունը կապված է դիակների ու թալանի հետ, այլ նաև ներքին գզվռտոցը, թե ում վրա պետք է «գրվի» հանցագործությունների պատասխանատվությունը։

Այս իրավիճակում ավելի ադեկվատ կլիներ, որ անազատության մեջ լինեին ոչ թե «ծռերից» մի քանիսը, այլ ավելի մեծ շրջանակ, քանի դեռ անհատականացված չէ նրանցից յուրաքանչյուրի հանցագործության և պատասխանատվության չափը։ Հասարակությանը հնարավորինս պետք է հեռու պահել «մաուզերիստական» ներքին գզվռտոցից, առավել ևս՝ ընտրական գործընթացը չպետք է դարձնել հարթակ, որտեղ լեգիտիմացվում է քաղաքական բռնությունը։ Այլ այցեքարտ «ծռերը» չունեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում