ԱՄՆ-ն չի կարողացել համոզել Չինաստանին կրճատել իրանական նավթի ներկրումը։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ պաշտոնատար անձանց։
Գործակալության տվյալներով՝ Չինաստանը «Իսլամական Հանրապետության մեկուսացման Դոնալդ Թրամփի ջանքերին մեծ վնաս է հասցրել»։
Միակ զիջումը, որին գնացել է Պեկինը՝ Չինաստանը չի մեծացնի Իրանից հումքի ներկրումը։ Սակայն այդ հարցի շուրջ ևս բանակցությունները շարունակվում են։
Նշվում է նաև, որ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները տարբեր երկրների մայրաքաղաքներ են մեկնում՝ նրանց համոզելով մինչև նոյեմբերի սկիզբ հրաժարվել իրանական նավթ գնելուց․ նոյեմբերի 4-ին ուժի մեջ կմտնեն Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները։










































