Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել է Իրանին պատերազմով Կարմիր ծովում Բաբ-էլ-Մանդեբի նեղուցի արգելափակման դեպքում՝ հաղորդում է Reuters-ը:
«Եթե Իրանը փորձի արգելափակել Բաբ-էլ-Մանդաբի նեղուցը, ես վստահ եմ, որ նա կբախվի միջազգային կոալիցիային, որը վստահորեն քայլեր կձեռնարկի կանխելու դա, և այդ կոալիցիան կներառի Իսրայելի բոլոր զինվորական ստորաբաժանումները»,- ասել է Նեթանյահուն:









































