Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ Չեռնոգորիան մտադիր է իր քաղաքացիությունն առաջարկել երկու հազար մարդու, ովքեր կցանկանան ոչ պակաս քան 250 հազար եվրո ներդնել երկրում։ Քաղաքացիություն շնորհելու ծրագիրը նպատակ ունի բարձրացնել երկրի տնտեսությունը՝ ներդրումների շնորհիվ։
Ներդնողներին քաղաքացիություն հանձնելը կմեկնարկի հոկտեմբերին։ Երկրի կառավարությունը կառաջարկի շահագրգիռ անձանց 250-400 հազար եվրո ներդնել կառավարական ծրագրերից մեկն ու մեկի վրա, ինչպես նաև 100 հազար եվրոյի չափով միջնորդավարձ վճարել հայտի համար։











































