Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես եմ տասնյակ փախստականներ ափ իջնում Իսպանիայի հարավում և սկսում փախչել տարբեր կողմեր՝ գրում է Daly Mail-ը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ հուլիսի 27-ին: Թարիֆ քաղաքի այդ լողափը հայտնի է նուդիստների շրջանում:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է փչովի նավակը մոտենում ափին, այնուհետև փախստականները անկանոն դեսուդեն են փախչում՝ փորձելով թաքնվել ափամերձ պահակախմբից: Այդ ամենը տեղի է ունենում փոքրաթիվ հանգստացողների աչքի առջև:
https://www.youtube.com/watch?time_continue=2&v=UULOeQy95LA









































