Աթենքի արվարձանում բռնկված անտառային հրդեհները, ըստ նախնական տվյալների, բռնկվել են Ատիկա շրջանի, Պենդելի վարչական կենտրոնում, Դաու լեռան վրա էլեկտրական հաղորդալարերի կտրվելու պատճառով,– հաղորդել է Պենդելի վարչական կենտրոնի ղեկավար Դիմիտրիս Ստերգիյուն։

Հրդեհների պատճառով զոհերի թիվը հասել է 85-ի, ավելի քան 150 մարդ տուժել է։ Անհետ կորածների մոտավոր թիվը 100–ի է հասնում։











































