32-ամյա սուպերմոդել Իրինա Շեյքն ասելն է, որ իրեն կատարյալ չի համարում և շատ խնդիրների հետ է բախվում։ Մոդելն ասել է, որ դիետա չի պահում։
«Ես դիտա չեմ պահում։ Ես մարդ եմ, որը սիրում է վայելել կյանքը։ Ամեն անգամ, երբ Իտալիա կամ Իսպանիա եմ մեկնում, ես հաճույքով ուտում եմ նրանց ազգային ուտեստները։ Խնդիրը ուտելիքի և մարզումների հավասարակշռության մեջ է։ Ես կատարյալ չեմ, ես ցելյուլիտ ունեմ և մազերի ու մաշկի հետ կապված խնդիրներ եմ ունենում։ Ես սովորական մարդ եմ»,-հայտարարել է նա։
Իրինան խոստովանել է, որ իրեն հանգստանալ օգնում է օրական երեք անգամ տանն ընդունած լոգանքը։












































