Friday, 19 06 2026
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին

Երկրապահ․ 25 տարի անց՝ դարձյալ նոր էջից

Քսանհինգ տարի առաջ այս օրը հիմնադրվեց Երկրապահ կամավորականների միությունը։ Եթե չլինեին Մանվել Գրիգորյանի անվան հետ կապված կոռուպցիոն վերջին բացահայտումները, ԵԿՄ 25-ամյա տարեդարձը, անշուշտ, կնշվեր առնվազն միության կազմակերպած տոնական միջոցառումներով։ Սխալված չենք լինի, եթե արձանագրենք, որ նույնիսկ պատերազմական 1994-ին՝ ԵԿՄ-ի առաջին տարեդարձին, միության համար այնքան դժվար ու ճակատագրական չի եղել, որքան՝ այսօր։

ԵԿՄ կենսագրությունը փոխշաղկապված է Երրորդ հանրապետության պատմության հետ՝ նրա հետ ապրելով հերոսականության և անկման փուլեր։

ԵԿՄ հիմնադրումը արցախյան հերոսական պատերազմի դրսևորումներից մեկն էր, արդեն գոյություն ունեցող ու լեգենդար ճանապարհ անցած հրամանատարների ու երկրապահական ջոկատների համախմբման արդյունք։ Մյուս կողմից՝ բացառիկ այդ միությունը հիմնականում կայացավ Վազգեն Սարգսյանի խարիզմայի, նրա կազմակերպչական ու կոնսոլիդացնող որակների հաշվին։ Մեծ հաշվով՝ առաջին պատերազմի ավարտից հետո բացակայում էր դրա մասնակիցներին քաղաքացիական կյանք ինտեգրելու պետական ծրագրային քաղաքականությունը, և ամեն ինչ դրվեց նորաստեղծ միության ուսերին։ Պետությունը գնաց, այսպես կոչված, ռազմա-քաղաքական էլիտա ձևավորելու ճանապարհով, որը մի կողմից պետք է լիներ իշխանության հենարաններից մեկը, մյուս կողմից՝ կարողանար լուծում տալ հազարավոր երկրապահների խնդիրներին։ Սա պատերազմի մասնակիցների խնդիրների լուծման ինստիտուցիոնալ մեխանիզմ չէր, բայց քիչ թե շատ արդյունավետ աշխատում էր, քանի դեռ կենդանի էր Վազգեն Սարգսյանը։

ԵԿՄ-ն առաջին հարվածը ստացավ հենց Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո, երբ պարզվեց, որ Հայաստանում չկա հեղինակության, ազդեցիկության առումով համարժեք գործիչ, որը մի կողմից կարողանա պահպանել միության ամբողջականությունը, մյուս կողմից՝ զսպել իշխանությունների ճնշումներն ու օլիգարխիկ հակումներ ունեցող հրամանատարների ախորժակը։

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը հետևողականորեն գնացել է ԵԿՄ-ն վարկաբեկելու, արժեզրկելու ճանապարհով։ Քոչարյանի այդ քաղաքականությունը տարբեր շարժառիթներ կարող էր ունենալ։ Մի կողմից նա չէր կարող հանդուրժել մի կազմակերպության գոյություն, որը հետևողականորեն հետամուտ էր լինելու Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմանը, մյուս կողմից՝ գոյություն ուներ նաև ԼՂ խնդրի համատեքստը, երբ երկրում հնարավորինս ոչնչացվում էին դիմադրության ազդեցիկ օջախները՝ փոխզիջումային կասկածելի տարբերակներ հասարակությանը պարտադրելու համար։ Գոյություն ուներ նաև ավելի գլոբալ համատեքստ․ երկրում ձևավորվում էր քրեաօլիգարխիկ համակարգ, և, այսպես կոչված, երկրապահական էլիտան պետք է դառնար դրա բաղադրիչը։

Այս հարթության վրա կոռումպացված, «տուշոնկա» գողացող Մանվել Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի, նրանց իշխանությունների հավաքական կերպարն է, որը վաղուց ուրացել էր սպարապետ Վազգեն Սարգսյանին։

Գուցե պարադոքսալ հնչի, սակայն Մանվել Գրիգորյանի հետ կապված կոռուպցիոն բացահայտումները ԵԿՄ-ն փրկելու վերջին շանսն են, որովհետև երկրապահության հաղթանակի վեհ ու ազնիվ գաղափարները մնացել էին կոռուպցիայի, կեղծիքի, «բեսպրեդելի» հաստ կեղևի տակ։

Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո ԵԿՄ վերնախավում օրեր շարունակ ակտիվ քննարկվում էր, թե ով պետք է ղեկավարի միությունը։ Ներիշխանական, ներքաղաքական դիմակայությունը հաշվի առնելով՝ ընտրությունը կանգ առավ «ուժեղ ձեռքի» վրա, թեև հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ուժեղության հատկանիշն ամենևին էլ դաժանությունը չէ․ Մանվել Գրիգորյանի նախագահության շրջանում ԵԿՄ-ն կորցրեց իր քաղաքական, կազմակերպչական, ֆունկցիոնալ ինքնաբավությունը, ըստ էության՝ մնալով քրեաօլիգարխիկ համակարգի փլատակների տակ։

Այսօր ԵԿՄ-ն ռեաբիլիտացիայի անհրաժեշտություն ունի քաղաքացիական դեմքով Վազգեն Սարգսյանի ակունքներին վերադառնալու համար։ Նոր Հայաստանի իրողություններին ադապտացվելու համար հույժ անհրաժեշտ է, որ ԵԿՄ-ն ձերբազատվի «միլիտարիզացված» դիմակից՝ ինտեգրվելով քաղաքացիական հասարակությանը, այդ դիրքերից օգտակար լինելով երկրի անվտանգությանն ու պաշտպանությանը։ Այդ առաքելությունը չի կարող իրականություն դարձնել երկրապահ հրամանատարներից և ոչ մեկը՝ հաշվի առնելով նրանց մենթալիտետը, նաև շատերի սուբյեկտիվ տնտեական կամ այլ շահերը, կապերը օլիգարխիկ տարբեր սեգմենտների հետ։ Այս պարագայում Արամ Սարգսյանի թեկնածությունը ԵԿՄ նախագահի պաշտոնում ամենաօպտիմալ ու ռացիոնալ լուծումն է՝ մի քանի տեսանկյունից։ Նախ՝ Արամ Սարգսյանը հնարավորինս ասոցացվում է նոր Հայաստանի գաղափարի հետ, երկրորդը՝ նա ներերկրապահական կորպորատիվ հակադրությունների մասնակից չէ, հետևաբար՝ միությանը չի սպառնում «մաուզերիստական» նոր էլիտայի ձևավորման վտանգ։

Երկրապահն ունեցել է փառավոր անցյալ՝ սրբագործված ազգի լավագույն զավակների արյամբ, Երկրապահը, ինչպես հանրապետությունը, ունեցել է գլխահակության ու կորստի շրջան՝ պայմանավորված սպարապետի դավադիր սպանությամբ, Երկրապահն իր ճակատին ունեցել է ամոթի ու խարանի կնիք՝ տրվելով քրեաօլիգարխիայի գայթակղությանը։ Հիմա Երկրապահի համար ռեստավրացիայի շրջան է՝ իր հաստատուն արմատով, սակայն նոր առաքելությամբ։ Հայաստանում չկա որևէ այլ կազմակերպություն, որը ճակատագրորեն այսքան կապված լինի Երրորդ հանրապետության հետ՝ նրա հետ կիսելով պատմության հերոսական ու ողբերգական էջերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում