Վիճակախաղի տոմս գնած Կալիֆորնիացու տոմսի բոլոր վեց թվերը համընկել են. նա 522 միլիոն դոլար է շահել,– հաղորդում է CNBC-ն։
Նշվում է, որ շահումի գումարը Mega Millions վիճակախաղի պատմության մեջ հինգերորդն է։ Ընդ որում, ևս երեք միլիոն տոմս շահումային է եղել, սակայն նրանք արդեն ավելի քիչ գումար են ստանալու։

«Շնորհավորանքներս, Կալիֆորնիա, որն իրեն է տանում Mega Millions–ի պատմության մեջ գումարով հինգերորդ ջեքփոթը»,– ասվում է վիճակախաղի գլխավոր տնօրեն Գորդոն Մեդենիկի հաղորդագրության մեջ։
Ըստ նախնական տվյալների՝ մրցանակի գումարը գնահատվում է 522 միլիոն դոլար, որոնցից 308,1 միլիոն դոլարը հաղթողը կարող է կանխիկ ստանալ։










































