Սպիտակ տունը չի հրապարակի արտասահմանցի առաջնորդների հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցների կարճ բովանդակությունը։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Խոսքը կարճ հայտարարություններից հրաժարվելու մասին է, որտեղ բացի բարձրագույն մակարդակի զրույցի փաստից հայտնի են դառնում նաև դրանց հիմնական թեմաները։
CNN-ն նշում է, որ հունիսի կեսերից՝ Դոնալդ Թրամփի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հեռախոսազրույցից հետո, Սպիտակ տունն այդպիսի հայտարարություններ չի հրապարակել։
Իսկ այդ պահից ի վեր ԱՄՆ առաջնորդն արտասահմանցի ղեկավարների հետ առնվազն երկու հեռախոսազրույց է ունեցել՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Պարզ չէ՝ արդյոք այդ որոշումը ժամանակավո՞ր է, թե մշտական։ Սպիտակ տանը իրադրությունը չեն մեկնաբանել։









































