Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Արարատ Միրզոյանն ԱՄՆ կոնգրեսականին հայտնել է Հայաստանում մինչև ապրիլ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումներ ունենալ Վաշինգտոնում: Փոխվարչապետն այս օրերին հանդիպել է ամերիկացի օրենսդիրների ու Վաշինգտոնի ռազմավարական կենտրոնների ղեկավարների հետ:

«Ամերիկայի ձայն»-ը հաղորդում է, որ հուլիսի 19-ի երեկոյան փոխվարչապետ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի համանախագահ, հանրապետական կոնգրեսական Փիթեր Ռոսկամի հետ:

Հանդիպմանը փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում առկա իրավիճակն ու ընթացող փոփոխությունները՝ ընդգծելով, որ նոր իշխանությունները երկիրը տանում են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և ազատ մրցակցային տնտեսության հաստատման ճանապարհով: Ներկայացնելով Հայաստանում առկա քաղաքական իրավիճակը՝ Միրզոյանը նշել է, որ այսօրվա Հայաստանի խորհրդարանը չի արտացոլում հասարակության իրական տրամադրությունները, ուստի մինչև ապրիլ ամիս տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս առումով փոխվարչապետն ընդգծել է ամերիկյան կողմի հետ համագործակցության ու ամերիկյան օժանդակության, ներառյալ տեխնիկական օգնության տրամադրման կարևորությունը:

ժողովրդավարության համագործակցության հանձնաժողովի համանախագահ կոնգրեսական Ռոսկամը ողջունել է փոխվարչապետ Միրզոյանին և ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի հիմնական առաքելությունը:

«Սա յուրահատուկ երկկուսակցական հանձնախումբ է: Մենք համագործակցում ենք աշխարհի բազմաթիվ երկրների, մեր գործընկերների հետ՝ ինչպես խորհրդարանական շփումների, այնպես էլ առանձին խորհրդարանի անդամների հետ երկխոսության միջոցով»,- ասել է կոնգրեսականը:

Ըստ նրա՝ ընտրությունները կարևոր են, սակայն կարևոր են նաև այն զարգացումները, որոնք ընթանում են ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում: Հանդիպմանը մասնակցել է նաև քաղաքագիտության պրոֆեսոր Դեյվիդ Փրայսը, ով վերոհիշյալ հանձնաժողովի հիմնադիրներից է:

Միացյալ Նահանգներ իր այցի ընթացքում փոխվարչապետ Միրզոյանն այցելել է նաև Վաշինգտոնում Միջազգային հանրապետական հաստատության կենտրոնական գրասենյակ: Այստեղ փոխվարչապետը հանդիպել է ինստիտուտի նախագահ Դենիել Թվինինգի ու Եվրասիական հարցերով ծրագրերի տնօրեն Սթիվեն Նիքսի հետ:

Դենիել Թվինինգը, ողջունելով փոխվարչապետին իրենց գրասենյակում, ընդգծել է Հայաստանում ընթացող զարգացումների կարևորությունը:

«Ողջ աշխարհը հետևում է, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Շատ ոգևորիչ է տեսնել, թե ինչպես է հայ ժողովուրդը տեր կանգնում իր ճակատագրին»,- նշել է Միջազգային հանրապետական հաստատության նախագահը:

Փոխվարչապետ Միրզոյանն էլ իր հերթին ընդգծել է, որ իր այցի հիմնական նպատակն է խորացնել ու ամրապնդել Հայաստանի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Փոխվարչապետը վերահաստատել է գործող իշխանությունների վճռականությունը Հայաստանի ժողովրդավարացման ու անկախ դատական համակարգի զարգացման հարցում:

Հանդիպումն այնուհետև շարունակվել է փակ դռների հետևում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում