«Առաջարկ կա նախաբացթողումային հսկողության վարչությունը վերաբացել։ Առաջարկը ներկայացվել է վարչապետին, ներկայացրել եմ դրդապատճառները։ Դեռ որևէ որոշում չկա, պետք է քննարկվի դրա նպատակահարմարությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Նա նշեց, որ աշխարհը գնում է նախաբացթողումային հսկողության թուլացման, բայց քանի որ մեզ մոտ չկան թափանցիկ մաքսային հսկողության գործառույթներ, ինչ-որ ժամանակահատվածի համար ստիպված են լինելու նախաբաղթողումային հսկողության ստորաբաժանումները վերաբացել։ «Դրա նպատակահարմարությունը ես ներկայացրել եմ վարչապետին և քննարկումների արդյունքում որոշում կկայացվի»,-ասաց Անանյանը։
Դավիթ Անանյանը անդրադարձավ նաև մեր հրապարակումներին կադրային նշանակումների մասով։ Մասնավորապես անդրադառնալով ՀՀԿ-ական Ալրաղացի Լյովիկի՝ Լևոն Սարգսյանի ազգականին Բագրատաշենի մաքսակետի պետ նշանակելուն և նրա մասնակցությանը կոռուպցիոն սխեմաներին, ՊԵԿ նախագահը նշեց, որ մեր հրապարակման հիման վրա ծառայողական քննություն է սկսվել, որի արդյունքները պարզ կլինեն ավելի ուշ։
Առավել մանրամասն՝ տեսանյութում









































