Բրիթնի Սփիրսը իր բաժանորդների հետ կիսվել է իր պարային վարժանքների տեսանյութով։ Տեսանյութում երգչուհին պրոֆեսիոնալ պարող Mikey Pesante-ի հետ մշակում է պարային շարժումները։
Սկզբում զույգը սկսում է աշխատել պարային դազգահի մոտ, հետո պարողի հաշվարկի տակ զույգը պարից մի փոքր հատված է կատարում։ Տեսանյութը մեկ օրում 2,6 միլիոն դիտում է հավաքել։
Ինքը՝ երգչուհին, տեսանյութի մեկնաբանություններում գրել է, որ իրեն միշտ հիացրել է այն զգացողությունը, երբ մարմինը նոր շարժումներ է սովորում։
Սփիրսը նաև պարապմունքի համար շնորհակալություն է հայտնել Mikey Pesante–ին։









































