ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցի ժամանակ Եվրամիության բարձրագույն պաշտոնյաների ուղերձը հստակ էր, որ ԵՄ–ն ողջունում է Հայաստանում կատարված փոփոխություններն ու պատրաստ է օգնել բարեփոխումների հարցում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
« Մենք Հայաստանում կշարունակենք գործել կառուցողական տրամադրվածությամբ, օգնության մասին հայտարարությունը կոնկրետ գործողությունների փոխակերպելու համար»,–նշել է դեսպանը։