ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԵՄ-ին համարել է ԱՄՆ առևտրային թշնամի՝ գրում է gazeta.ru-ն:
Թրամփը դա բացատրել է առևտրի ոլորտում ԵՄ-ի ձեռնարկած գործողություններով: Նա ընդգծել է, որ չի կարծում, որ ԵՄ երկրները վատն են, նաև նշել է, որ ԵՄ-ն ԱՄՆ-ի միակ հակառակորդը չէ:
ԱՄՆ-ի «թշնամիների» շարքում նա նշել է նաև Չինաստանին և Ռուսաստանին: «Սակայն դա չի նշանակում, որ նրանք վատն են, դա միայն նշանակում է, որ մենք մրցունակ ենք»,- բացատրել է Թրամփը:









































