Բանասեր, բանաստեղծ, ուսուցիչ Գոռ Հարությունյանը, որի բանաստեղծություններում անհուն տխրություն կա, զայրույթ, անարդարության նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք, «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում կես կատակ – կես լուրջ նշեց, որ իրավիճակ է փոխվել, և արդեն միայն լիրիկական բանաստեղծություններ է գրելու:
«Բանաստեղծը բոլոր ժամանակներում գոնե ներքին ըմբոստություն պետք է ունենա»,- ընդգծեց Գոռ Հարությունյանը: Նա նշեց, որ իր բանաստեղծություններում արտահայտված անեծքները վերաբերում են բոլոր նրանց, ովքեր տասնամյակներ շարունակ իրենց արմատին հաղորդ չեն եղել, մեզ որպես ազգ ու ժողովուրդ անընդհատ կեղեքել են. խոսքը ներքին թշնամու մասին է: Նա նշեց, որ ինչպես Թումանյանը, ինքն էլ փափագ ունի, որ գան ժամանակներ, երբ պոետները անեծքով չեն պղծի իրենց շուրթերը:
«Մարդու գիտակցական կյանքը մինչև վախճանն անցնում է պայքարի մեջ,- ընդգծեց բանաստեղծը,- ոչ մի իշխանության օրոք պայքարը չի կարող ավարտվել»: Նրա դիտարկմամբ՝ աշխարհում տառապանքն անպակաս է: «Բայց ես երջանիկ կյանքով եմ ապրում»,- նշեց Գ. Հարությունյանը՝ հավելելով, որ մարդը պիտի ձգտի անանձնական ներդաշնակության իր և աշխարհի միջև:
Մանրամասները՝ տեսանյութում:







































