Saturday, 13 06 2026
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա

Մունդիալ-2018․ հայացք չ’տրիբունայից. բելգիացիների առաջին «բրոնզը»

Սխալ է այն կարծիքը, թե ֆուտբոլի աշխարհի առաջնություններում երրորդ տեղի համար հանդիպումը պակաս նշանակալից է, որովհետև իբրև թե այն անհաջողակների համար հոգու մխիթարանք է եզրափակիչում չհայտնվելու համատեքստում:

Այդ կարծիքը հատկապես սխալ է այս առաջնության պարագայում, երբ բրոնզե մեդալների համար պայքարող երկու հավաքականներն էլ լուրջ մոտիվացված էին: Անգլիայի երիտասարդ հավաքականի համար հաղթանակը երրորդ տեղի համար խաղում կլիներ հրաշալի բենեֆիս, իսկ Բելգիայի հավաքականի դեպքում տեղին է խոսել ավելի լուրջ նվաճման մասին: Այս ընտրանին աշխարհի առաջնություններում ամենալավագույն արդյունքը ցույց է տվել հեռավոր 1986թ-ին` զբաղեցնելով միայն չորրորդ հորիզոնականը:

Այս համատեքստում կարելի է արձանագրել, որ ավարտված օրը լիարժեք ֆուտբոլային տոն դարձավ «կարմիր սատանաների» համար: Բելգիայի հավաքականի համար խոստումնալից էր խաղի հենց մեկնարկը. 4-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Թոմաս Մենյեն: Խաղի հաղթական վերջակետը խաղավարտից ութ րոպե առաջ դրեց փորձառու Էդեն Ազարը:

Այսպիսով` Ռուսաստանում ավարտվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում արդեն հայտնի է առաջին մեդալակիրը: Բելգիայի հավաքականի այսօրվա հաղթանակը միանգամայն օրինաչափ էր. նրանք այս առաջնությունում երկրորդ անգամ էին հաղթում Անգլիայի հավաքականին, առաջին անգամ` խմբային խաղում, 1:0 հաշվով: Առհասարակ` ավարտվող առաջնությունում Բելգիայի հավաքականը տպավորիչ ֆուտբոլ խաղաց` հաղթանակ տանելով անցկացված յոթ խաղերից վեցում, որոնցից երկուսը` խոշոր հաշվով: Առաջնության բրոնզե մեդալակիրները խփել են 16, բաց թողել` վեց գնդակ: Բելգիայի ընտրանին այս առաջնության քառորդ եզրափակիչում հետագա պայքարից դուրս է թողել աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականին:

Իսկ վաղը տեղի է ունենալու աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը. Երևանի ժամանակով 19:00-ին չեմպիոնի կոչումը կվիճարկեն Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում